|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս տարի «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալներն Ամանորը դիմավորել են սովորականից փոքր-ինչ «ազատ»:
Ինչպես yerkir.am-ի հետ զրույցում պատմեց ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանը, այս տարի դատապարտյալ կանանց համար բացառություն է արվել: «Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի թույլտվությամբ` այս տարի դատապարտյալ կանանց սննդակարգում փոփոխություններ մտցվեցին և նրանք հնարավորություն ստացան իրենց ձեռքով պատրաստած տոնական կերակուրներ դնել սեղանին»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ կանայք թեև դատապարտված են, սակայն արժանի են հարգանքի:
«Արժանի են, որպեսզի տարվա ընթացքում տղամարդիկ մերթ ընդ մերթ հնարավորություն տան ազատազրկվածներին ուրախանալու»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: