Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել` այդ թվում նաև չորս օտարերկրացի, Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է Սոմալիի խորհրդարանի անդամ Աբդիրիզակ Մուհամմեդը:
Հայտարարության մեջ ասվում է, որ զոհվել է 17 սոմալեցի ոստիկան, 73 խաղաղ բնակիչ և 4 օտարերկրացի:
Տեղեկությունների համաձայն` ականապատված ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան` Սոմալիի մայրաքաղաքի ծանրաբեռնված անցակետում: Նշվում է, որ հարձակման թիրախն է եղել հարկային ծառայությունը, պայթյունը գրանցվել է աշխատանքային պիկ ժամին:
Դեռևս որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը` չնայած որ նման ձեռագիրը նման է «Ալ Քաիդայի» հետ կապված իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորմանը, որը նախկինում ահաբեկչական մի շարք գործողություններ է իրականացրել Աֆրիկայի արևելքում գտնվող Քենիայում և Ուգանդայում: