Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
Նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում:
Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն ու պլանները, ինչպես նաև եռակողմ համագործակցության մեխանիզմներն է սահմանում:
Հյուրերը Վրաստանին հայնել են իրենց աջակցությունը երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ:
«Մեր համագործակցությունը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ մեր պետությունները անցնում են դաշինքի նոր փուլի: Մենք ունենք ընդհանուր տեսլական տնտեսության և քաղաքականության ոլորտներում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլման Մամեդյարովը: