|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոտ մեկ շաբաթ առաջ հանրության շրջանում մեծ աղմուկ առաջացրեց Շանթ Հարությունյանի որդու՝ Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը:
Դեպքից մոտ տասն օր հետո՝ դեկտեմբերի 11-ին, Yerkir.am-ի թղթակիցը կապ հաստատեց ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ և պարզեց, թե այս օրերի ընթացքում ի՞նչ քայլեր են իրականացվել՝ հուշարձանի պղծման դեպքի հետ կապված:
Գործակալության պետ Արմեն Աբրոյանը պատասխանեց, որ իրենք արդեն դիմել են պատկան մարմիններին.
«Համապատասխան գրությամբ դիմել ենք ոստիկանություն, որպեսզի իրենք զբաղվեն այդ գործով»,-փոխանցեց Աբրոյանը՝ միաժամանակ խնդրելով՝ մյուս հարցերն ուղղել հասարակայնության հետ կապերի բաժին:
Քանի որ Ա. Աբրոյանը, ով հանդիսանում է հիշյալ գործակալության տնօրենը, արդեն պետի իր դիրքերից հայտնել էր, որ իրենք բողոք են ներկայացրել, փորձեցինք ոստիկանությունից պարզել՝ ե՞րբ են ստացել բողոքը գործակալությունից, այն է՝ ԿԳՄՍ նախարարությունից: Բայց, ի զարմանս մեզ, ոստիկանությունը (զանգահարել ենք 1-02 հեռախոսահամարով. 11.12.2019թ. ժամը՝ 16:35-ին) հայտնեց, որ իրենք ԿԳՄՍ նախարարությունից նմանաբովանդակ որևէ դիմում-բողոք չեն ստացել:
Զանգերի հերթագայությունը կրկին եկավ ապացուցելու, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է մնալ ճշմարտության հակառակ կողմում:
Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 2-ին Շանթ Հարությունյանի որդին կարմիր ներկ էր լցրել ռուս գրող Գրիբոյեդովի արձանի վրա իր բացատրությամբ՝ ի պատասխան ռուսական Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքի, ով ներկել էր տեղի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ