կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-07 19:28
Տարածաշրջան

Ախալցխահայությանը շարունակում են հուզել ազգային խնդիրները. քաղաք է այցելել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Ախալցխահայությանը շարունակում են հուզել ազգային խնդիրները. քաղաք է այցելել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Դեկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնում հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին Ժողովրդավար մեսխերի միությունը, Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը, կանանց իրավունքներով եւ գյուղատնտեսական ուղղվածությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր կազմակերպություն բարձրացերց իր գործունեության ասպարեզը եւ խոսեց այն խնդիրներից, որոնք ակտուալ են իրենց կազմակերպության համար։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց ազգային փոքրամասնություններին հուզող մի շարք խնդիրների։ Մասնավորապես Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնի ղեկավար Ամալիա Սարգսյանը բարձրաձայնեց հայալեզու դպրոցներում առկա մի շարք խնդիրների մասին` մասնավորապես գրքերի սխալ թարգմանության, մանկավարժների որակավորման բարձրացման խնդիրներին եւ այլն։ Նա նաեւ խոսեց ազգային փոքրամասնությունների նվազ ինտեգրված լինելու մասին, ինչես նաեւ քիչ ներկայացված լինելու քաղաքապետարանում եւ նահանգապետարանում աշխատանքի։ Դեմոկրատ մեսխերի միության ղեկավար Գիա Անդղուլաձեն եւս հաստատեց, որ տվյալ խնդիրը առկա է եւ, որ Ախալցխայի քաղաքապետարանում ազգային փոքրամասնություններից կա ընդամենը մեկ բարձրաստիճան պաշտոնյա։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթի ուշադրությունը կենտրոնացրեց միանգամից մի քանի խնդրի վրա, որոնք հուզում են շրջանի հայ ազգաբնակչությանը։ Տվյալ հարցի շարքում էր դպրոցներում առկա խնդիրները, ինտեգրվածության բացակայությունը, պետական սահմանի վրա առկա մի շարք արգելքները հայալեզու գրականության տեղափոխման եւ մարդկանց մուտքի արգելքի մասին տեղեկություններ։ Է. Այվազյանը հատուկ անդրադարձ կատարեց լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի կողմից ծավալվող հակահայկական նյութերի տարածման վրա, բացատրելով ադրբեջանական մեդիաների քարոզչության վտանգը հայ-վրացական հարաբերությունների համար։ Ռուսական քարոզչությանն մասով շեշտվեց, որ այդ թեման երբեմն ուռճացված է, քանզի տեղի հայ ազգաբնակչությունը դեռ սովետական ժամանակներից դիտում է ռուսական ալիքներ տարբեր ֆիլմերի, սերյալների եւ մշակութային ծրագրերի պատճառով, ինչի ընթացքում դիտում է նաեւ ռուսական տեղեկատվություն։ Այս թեման շարունակելով Էդուարդ Այվազյանը շեշտեց, որ եթե մենք ուզում ենք, որ Վրաստանի հայ եւ ադրբեջանից քաղաքացիները, ովքեր չեն տիրապետում վրացերենի ստանան վրացական օբյեկտիվ տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է ունենալ ռուսալեզու մի հեռուստաընկերություն, որը սերիալների,ֆիլմերի ու այլ ծրագրերի հետ միասին կունենա լրատվական հաղորդումներ։

Հանդիպման ավարտին Մեծ Բրիտանիայի դեսպանը հետաքրքրվեց տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի ճակատագրով, որին իպ Է. Այվազյանը հիշեցրեց դեսպանին, որ Վրաստանը վաղուց է ստորագրել այդ փաստաթուղթը սակայն մինչև օրս չի վավերացրել այն։