Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկում լույս տեսնող Venezia Italiani պարբերականն իր հրապարակումներից մեկը նվիրել է Իոսիֆ Ստալինի կյանքի դրվագներից մեկին: Թեև հոդվածը հրապարակվել է երկու տարի առաջ, Yerkir.am-ը հակիրճ ներկայացնում է այն՝ հաշվի առնելով ինչպես Մխիթարյան միաբանության, այնպես էլ ԽՍՀՄ առաջնորդի հակասական կերպարի հանդեպ հետաքրքրությունը, նաև՝ որ շարադրվելիք պատմությունը քչերին է հայտնի:
1907 թվականի հունվարին իտալական Անկոնա նավահանգստում խարիսխ գցած օդեսական նավից կաղալով իջնում է մի երիտասարդ վրացի: Նա իտալերեն չգիտեր, սակայն խոսում էր անգլերեն, ռուսերեն, վրացերեն և հայերեն: Երիտասարդը Իոսիֆ Ջուղաշվիլին էր՝ ԽՍՀՄ-ի ապագա առաջնորդ Ստալինը:
Երիտասարդը գնում է «Ռոմա է պաչե» հյուրանոցը և, ըստ պատմությունների, ընդունվում աշխատանքի՝ որպես դռնապան: Սակայն Անկոնայում Կոբան երկար չի մնում, մեկնում է Վենետիկ:
Սբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության քահանաները նրան ջերմ ընդունելություն են ցուցաբերում: Իոսիֆին նրանք անվանում են Բեպպե (Ջուզեպպեի փաղաքշական ձևը), իսկ Ջուղաշվիլին դառնում է դել Ջասսո: Միաբանությունում նրան գնահատում են երկու բանի համար՝ լավ պոետ էր ու երգչախմբում էր երգում: Հայ քահանաներին երախտապարտ լինելու համար Իոսիֆը նաև որպես ժամկոչ է աշխատում ու եկեղեցին մաքրում, իսկ երեկոյան՝ բանաստեղծություններ գրում:
Սակայն նրա՝ որևէ մեկին չենթարկվելու բնավորությունը բավական շուտ է դրսևորվում. եկեղեցու զանգերը հնչեցնում էր իր ցանկությամբ՝ ուշադրություն չդարձնելով միաբանության կանոններին: Այդ ինքնագլխության պատճառով էլ հայտնվում է վանքի դարպասներից դուրս:
«Մենք կգնանք նաև Թիֆլիսի բանկի կողոպտման՝ 1907-ին Երևանյան հրապարակում պայթյունի հետքերով: Չի բացառվում, որ հաջորդ պատմությունում մենք Ստալինին տեսնենք Կապրիում ՝ Գորկու տանը… Կամ՝ կրկին Վենետիկի հայերի մոտ, որտեղ նա փորձում է իրացնել կողոպտածը»,- գրում է հոդվածի հեղինակ Ֆրանկո Կորեն: