|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական «Լեւադա» կենտրոնը հարցում է անցկացրել, թե արդյո՞ք Ստալինն իմացել է, որ Հիտլերը 1941 թվականի հունիսի 22-ին հարձակվելու է Խորհրդային Միության վրա:
Հարցվածների 48 տոկոսը պատասխանել է, որ պատերազմն անսպասելի չէ եղել ԽՍՀՄ ղեկավարների համար, իսկ 46 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հարց է եղել նաեւ այն մասին, թե որքանով են ռուսները համակրում այդ պատերազմին մասնակից ազգերին: Պարզվել է, որ առաջատար դիրքերում են իտալացիները եւ ֆրանսիացիները (39 տոկոս), ճապոնացիները (38 տոկոս), անգլիացիները (35 տոկոս), գերմանացիները (36 տոկոս) եւ ֆինները (34 տոկոս):
Ամենաքիչ համակրելիները լեհերն (26 տոկոս) ու ամերիկացիներն (31 տոկոս) են: