| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5290 դիտում,
        
            5290 դիտում,  1 տարի առաջ - 2024-05-27 23:04
            1 տարի առաջ - 2024-05-27 23:04  
         
                
            Դեռևս 2023 թվականին` մեկ տարվա ընթացքում, ականատես եղանք փաստաբաններին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու երկու դեպքի, ընդ որում երկու դեպքում էլ առերևույթ առկա էր պաշտպանյալի խոշտանգումը: Առայսօր տվյալ գործերով արդարադատության արդյունքը առկա չէ: Այս մասին գրել է փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Մեկ ամիս առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս անհայտ անձանց կողմից խոշտանգման էր ենթարկվել քաղաքացի Սամվել Վարդանյանը:
Ոստիկանության այսօրվա գործողությունների արդյունքում ականատես եղանք ՝
• Թե ինչպես է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Գրիգորյանը ոստիկանության կողմից բերման ենթարկման արդյունքում տեղափոխվում հիվանդանոց
• Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բազմաթիվ ոստիկանների կողմից ուժի կիրառմանը, որը վերածվել էր ծեծի՝ զուգորդված սեռական բնույթի հայհոյանքներով
Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Ակնառու է, որ Ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակական են և համահունչ չեն տվյալ իրավական պահանջին:
Ավելին, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:
Այս ամենը խիստ մտահոգիչ է և դատապարտելի»,- գրել է Բաբայանը։