Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարարության դիմաց խաղաղ անհնազանդության ցույց իրականացնող ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել՝ հայտնում է ՝ Yerkir.am -ը։
Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել խաղաղ ցուցարարներ․ հայտնի են 4-ի անունները՝ Գերասիմ Վարդանյան, Արգիշտի Գևորգյան, Դավիթ Հունանյան, Ալիկ Ասատրյան։ Մյուսների մասին տեղեկությունները ճշտվում են։
«Ոստիկանությունը ոչ թե ծառայում է ժողովրդին, այլ օրվա իշխանությանը․ ոչինչ չի փոխվել՝ նույն անհարգալից վերաբերմունքը, նույն խեղդելը, նույն միջոցները, որ կիրառում էին քաղաքացու հանդեպ նախկինում, հիմա էլ են կիրառում։ Նոր Հայաստանում ոստիկանը ցուցարարին ասում է «կթքեմ վրադ»»,-վրդովված են ՀՅԴ ՀԵՄ ցուցարարները։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ հետևալ տեքստով. «Ես տապալել եմ քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, իմ գործողություններով չեմ նպաստել պետականամետ և զարգացած քաղաքացու կերտմանը, ուստի խնդրում եմ ինձ ազատել նախարարի պաշտոնից»։ Հրաժարական ներկայացնելուց հետո նախարարը պետք է հրապարակի այս տեքստը:
Ցուցարարները հայտարարեցին, որ աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ այսուհետ կլինի Արայիկ Հարությունյանը իր, արդեն իսկ անլեգալ պաշտոնական այցերով, ՀՅԴ ՀԵՄ-ականները նրան կսպասեն հրաժարականի վանկարկումներով։
15-օրվա նստացույցից հետո նրանք միայն պիտակավորումներ են լսել և ոչ մի կառուցողական քննարկում։
Շարունակո՞ւմ եք պահանջել հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ՝ հարցին, հնչեց պատասխան․ «Ո՛չ, հրաժարական։ Կարող ենք հանդիպել և քննարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց, ակնկալում էին նախարարի հետ հանդիպում, սակայն նախարությունից հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին և, քաշքշելով ու հարվածելով ոմանց նստեցրեց ոստիականական մեքենան՝ Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տեղափոխելու համար: