Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը. մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողով։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարեւորագույն գերնպատակներից մեկն է, որը ժամանակաից ախարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, ժողովրդավարական հասարակությունն ու երկիրը`նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն մարդու իրավունքների պաշտպանության գործում: Կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը ՀՀ-ում կայացել է եւ անուրանալի նպաստ է ունեցոել մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Պետք է արձանագրել, որ այս 15 տարիներին ՄԻՊ-ի եւ իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Բավական է արձանագրել, որ մարդու իրավունքների առաջին 3 պաշտպանները չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը եւ հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների արտահայտություն:
Մենք առնվազն հույս ունենք, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ՄԻՊ-ի գործունեության համար նոր պայմաններ եւ նոր միջավայր է ստեղծվել: Հեղափոխությունն արել են մարդիկ, ՀՀ հպարտ քաղաքացիները եւ հեղափոխությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը ոչ թե դեկլարատիվ, այլ իսկապես բարձրագույն արժեք է եւ նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության առջեւ դրված առաջնային խնդիր է:
Սա իհարկե, չի նշանակում, թե այսօր ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդելական վիճակում: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսի առաջնահերթություն է մարդու իրավունքների պաշտպանի համար: Այս առումով ՄԻՊ-ի գործունեությունը ՀՀ-ում անձամբ ես եւ ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն մեծապես կարեւորում են:
Մենք համարում ենք, որ այս ողջ գործընթացում մեր կարեւորագույն դաշնակիցներից մեկը ՄԻՊ-ի ինստիտուտն է: Մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բոլոր մարդիկ ՀՀ-ում հավասար են օրենքի առաջ եւ մարդկանց անհավասարությունները օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում է կոռուպցիա: Երբ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, դրա նպատակը առաջին հերթին մարդու իրավունքների ավելի բարձր մակարդակի ապահովումը պետք է լինի: Երբ կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա:
Մենք այսօր արձանագրում ենք, այդ թվում ՄԻՊ-ի աջակցությամբ, որ Հայաստանում ունենք մեծ օրակարգ մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարեւորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: Առաջին, 2018-ի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ ԱԺ ընտրություններ, որոնք առաջինն էին մեր երկրի պատմության մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին ՍԴ-ում, որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ միջազգային, ոչ էլ հայաստանյան հանրության կողմից: Դրանք գնահատվեցին որպես ազատ, ժողովրդավարական եւ մրցակցային»: