|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է խոշտանգումների կանխարգելման ոլորտի իրավական չափանիշներ և գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը՝ հայերեն ու անգլերեն լեզուներով։
Այժմ տեղի է ունենում «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները և ժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։ Միջոցառման ժամանակ կներկայացվի «Ազատազրկվածի իրավախորհրդատու» հայերեն և անգլերեն լեզուներով ավտոմատացված զրուցարանը, որը ստեղծվել է Facebook սոցիալական ցանցի messenger հավելվածում, ներառում է 300-ից ավելի հարց և պատասխան ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Բացի այդ, հրապարակվել է նաև խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի չափանիշները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա խնդիրներին, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում ինքնասպանությունների կանխարգելման համալիր միջոցառումների մշակման հրատապ անհրաժեշտության հարցերին։
Միջոցառումն առաջարկում ենք դիտել Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ։