կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 20:48
Առանց Կատեգորիա

Եկողները մուգ սև են, բայց ներգաղթ է…

Եկողները մուգ սև են, բայց ներգաղթ է…

Անցյալ տարվա այս ամիսներին լրատվական դաշտը ողողվեց Հնդկաստանի քաղաքացիների՝ ՀՀ-ում աննախադեպ թվաքանակի ներկայության մասին բողոք-դիտարկումներով: Բազմաթիվ մարդիկ, այդ թվում և տողերիս հեղինակը, նշում էին, որ ստեղծված իրավիճակը տարեցտարի անվերահսկելի է դառնալու, և գալու է մի ժամանակ, երբ ստիպված ենք լինելու հաշվի նստել ՀՀ-ում հնդկական համայնքի հետ: Բայց այդ դիտարկումները կառավարության կողմից ո՛չ միայն հաշվի չառնվեցին, այլև մերձիշխանական թփուտներում իրենք տեղը փնտրող բազմաթիվ անհատների հրահանգվեց ամեն գնով լռեցնել  դիտարկումները: Ի՞նչ թաքցնեմ, նրանց մոտ ստացվեց. մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար այսօր էլ ծիծաղելի են ազգ, հայրենիք, ավանդույթ հասկացությունները, բոլորիս անխտիր պիտակավորեցին ազգայնամոլի, նացիստի, ֆաշիստի, քարանձավաբնակի, անհանդուրժողի ու նեղ հայացքներ կրողի պիտակներով: Նրանց հարկավոր էր բոլորին համոզել, որ արտերկրից Հայաստան եկող ինքնաթիռներն ավելի լիքն են, քան Հայաստանից արտերկիր գնացողները, որովհետև ժողովուրդն սպասում էր ներգաղթի, մի բան, որը խոստացվել էր դեռ տարեսկզբին: Դե, շնորհավորում եմ, այսօր այդ խոստումն արդեն իրականություն է, ի՞նչ խոսք եկողները մուգ սև են, բայց ներգաղթ է:

Երկու օր առաջ Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք բնակվում են Հայաստանում և, ըստ վարչապետի, շահույթ են բերում մեր երկրին, ծեծել են Երևանի բար-սրճարաններից մեկի սեփականատիրոջն ու կրակել նրա վրա: Թող նացիստ կոչվեմ, բայց դուք հասկանու՞մ եք խնդրի լրջությունը, հնդիկները Հայաստանի մայրաքաղաքում հայ մարդու են ծեծել ու կրակել նրա վրա: Իհարկե, հանցագործն ազգություն չունի, բայց մենք մեզ հարց տալի՞ս ենք, թե տարիներ առաջ մայրաքաղաքի մայթերով վախվորած քայլող Հնդկաստանի քաղաքացիներին որտեղից համարձակություն՝ մարդ ծեծելու և կրակելու: Չե՞նք պատրաստվում խոստովանել, որ Պապից ավելի կաթոլիկ երևալու մեր ջանքերի պատճառով է նաև այս ամենն այս վիճակին հասել: Առավել կարևոր է մտածել այն ելքերի մասին, որոնցով պետք է դուրս գանք այս վիճակից:

Կարիք չկա մտածել, թե սա մեկ կամ երկու տարվա անգործության հետևանք է, ոչ, մոտ տասը տարի է արդեն, որ Հնդկաստանի քաղաքացիները մեծ թափով Հայաստան են գալիս, իսկ 2018 թվականից հետո, կառավարության որոշմամբ, վիզային արտոնություններ սահմանվեց այդ երկրի քաղաքացիներին համար, որից հետո աննախադեպ թվաքանակով հնդիկներ եկան Հայաստան ու մեկ տարի անց, իրենց արդեն տան տիրոջ պես են զգում, մարդ են ծեծում, մահափորձ են կատարում և այլն: Հաջոդն ինչ է լինելու:

Մի դիտարկում ևս. անցեք Հայաստանի ազգային գրադարանով, տեսեք հնդիկների  լպիրշ պահվածքն ու խորապես ընկալեք խնդրի ողջ պերճանքն ու թշվառությունը: Իսկ կառավարությունում թող, հաշվիչը ձեռքներն առած, ներգաղթ արձանագրեն:

Հ.Գ. Ներողություն, եթե չափազանց հետամնաց եմ, բայց ես մարդկային հետամնացությունը միշտ գերադասել եմ անասնական զարգացվածությունից:

Գևորգ Գյուլումյան