կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 08:59
Հասարակություն

Էժան մեքենաների «ներգաղթ» է սկսվել. «Ժողովուրդ»

Էժան մեքենաների «ներգաղթ» է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով՝ 46 հազար 475 հատ ավտոմեքենա: Հայաստանի անկախության տարիներին սա ավտոմեքենաների ներկրման ամենաբարձ ցուցանիշն է: 2013-ին Հայաստան էր ներկրվել 41 հազար 102 ավտոմեքենա: 2014-ին ներկրված ավտոմեքենաների դիմաց ընդհանուր գանձվել է 45 միլիարդ 701 միլիոն դրամ մաքսատուրք: Նշված ավտոմեքենաներից ռուսական արտադրության ավտոմեքենաների թիվը եղել է 1881:

 

Ուշագրավ է, որ 30 հազար դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 1242: Այս ցուցանիշը գրեթե նույն է, ինչ նախորդ տարիներին, դեռ մի բան էլ 2013-ից մի փոքր պակաս է (2013-ին ներկրվել է 1332 թանկարժեք ավտոմեքենա): Նկատենք, որ էժան մեքենաների «ներգաղթը» պայմանավորված է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ: Բանն այն է, որ շուտով ոչ ԵՏՄ անդամ երկրների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները կտրուկ կբարձրանան: Դրա համար գործարարները հիմա են բերել, որ հետո թանկ գնով վաճառեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։