կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-07 13:32
Հասարակություն

5-55 հազար դրամ տուգանք` մուգ ապակիների դեպքում. ՀԿ նախագահի առաջարկը

5-55 հազար դրամ տուգանք` մուգ ապակիների դեպքում. ՀԿ նախագահի առաջարկը

Ապակիների մգեցվածությունը  կարող է ավտովթարների պատճառ դառնալ: Մուգ ապակիները կոմունիկացիոն առումով էլ են խնդիրներ ստեղծում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով`շատ բարդ է կողմնորոշվել, երբ մի վարորդը կամ էլ հետիոտնը չեն տեսնում մեկ այլ վարորդի դեմքը, երբ չեն համոզվում՝ արդյո՞ք տեսավ այդ վարորդըն իրենց, նկատե՞ց, թե՞ կարող է հանկարծ առանց նկատելու  անցնել, ու վթարն անխուսափելի լինի:

Թեև Հովհաննիսյանն այս կարծիքին է, բայցևայնպես հայտարարեց, որ ապակիների մգեցվածության պատճառով ավտովթարների թիվը չնչին տոկոս է կազմում, և վթարների հիմնական պատճառն արագությունը գերազանցելն է:

ՀԿ նախագահը նշեց, որ ապակիների մգեցման համար տուգանքներ սահմանող օրենքը մինչ այս էլ կար, սակայն ոստիկանությունը չէր տուգանում, քանի որ, հավանաբար, չուներ մգեցվածության աստիճանը ստուգող սարքեր: Հովհաննիսյանը նշեց, որ ավտոմեքենայի դիմապակու դեպքում թույլատրելի է միայն 75 լուսաթափանցելիությունը, կողային ապակիներինը 70 տոկոս պետք է լինի, իսկ մյուս ապակիների դեպքում օրենքով սահմանված կարգավորում չկա, սակայն պետք է անպայման լինեն կողային հայելիներ, որոնք կարող են կարգավորել երթևեկությունը:

«Պետք է մեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգվի, սահմանափակումը Հայաստանը չի դրել, դա միջազգային նորմ է: Հիմա ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ որոշ ժամանակ անց կսկսեն կիրառել այդ սարքերը»,-ասաց նա` հավելելով, որ մինչ այս օրենքը կար, սակայն չէր գործում, և հանկարծ որոշում կայացվեց արգելել մուգ ապակիներով երթևեկությունը: Այս փաստին ՀԿ նախագահը բացատրություն կամ մեկնաբանություն չունի: Նրա խոսքով` դա կարող է անել միայն ոստիկանությունը:  

Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա նա նշեց` չի կարող ասել,՝ մգեցված դիմապակու համար կտուգանեն 5 հազա՞ր, թե՞ 55 հազար դրամ: «Մի ձև պետք է տուգանեն թաղանթապատման կարգը խախտելու, ստանդարտներին չհամապատասխանող լուսաթափանցելիության համար»,- ասաց նա և նշեց, որ առաջարկ կա, որ սկզբնականում տուգանեն 5 հազար դրամով: «Մենք առաջարկել ենք, որ առավելագույն տուգանքը չպետք է գերազանցի 55 հազար դրամը»,- ասաց Հովհաննիսյանը: