Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ է. նոյեմբերի 25-ին հայտարարել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը՝ Հաագայում բացելով մասնակից պետությունների խորհրդաժողովի 24-րդ նստաշրջանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Անցյալ տարի քարտուղարությունը լրացուցիչ ջանքեր գործադրեց, որպեսզի ապահովի Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումը մեծ փորձարկումների ժամանակ: Հայտարարված քիմիական պաշարների լիակատար ոչնչացումը, որը կոնվենցիայի հանգուցային նպատակն է, շատ մոտ է: Այնուամենայնիվ, ծագում են կոնվենցիայի նորմաների գործողության լուրջ մարտահրավերներ՝ ինչպիսիք են քիմիական զենքի կիրառումն Իրաքում, Մալայզիայում, Սիրիայում և Միացյալ Թագավորությունում»,- նշել է նա:
Անդրադառնալով քիմիական զենքի ոչնչացման թեմային՝ Արիասը նշել է, որ «2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, 68.6 հազար տոննա կամ առաջին կատեգորիայի հայտարարված քիմիական զենքի 97.3 տոկոսը ոչնչացվել Է կազմակերպության քարտուղարության կողմից ստուգման պայմաններում»:
Հաագայում ՔԶԱԿ-ի մասնակից պետությունների 24-րդ նստաշրջանի աշխատանքը կտևի մինչեւ նոյեմբերի 29-ը: