կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-05 14:51
Քաղաքական

Որքա՞ն գումար է Փաշինյանը տարել Հայաստանից․ Նունե Ներսիսյան

12 հազար քառակուսի կիլոմետր Արցախից մեզ մնացել է ընդամենը 2 հազարը։ Այս աղետալի կորստից հայ ժողովրդին Փաշինյանը շեղեց իր բանավոր պայմանավորվածությամբ՝ հայկական հողերը Ադրբեջանին հանձնելով. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այսօր մամուլի ասուլիսում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության իրականացրած դավաճանական եւ դավադիր ծրագրերին։

«Շատ շուտով թուրքին է հանձնելու Տավուշի գյուղերը, Քյարքին՝ Տիգրանաշենը, որը փոխանակել էին Արծվաբերդի հետ։ Եթե բանավոր պայմանավորվածություն ունես, Նիկո՛լ, քո կիրթ ընկերը չի՞ պատրաստվում փոխանակել Արծվաբերդը Տիգրանաշենի հետ։ Ասում է՝ ցավում է կորուստների համար։ Եռաբլուրը սրբատեղի է, պետական ռեսուրսներով մարդկանց հավաքել էր, որ գոռան՝ Նիկոլ, Նիկոլ։ Դա՞ է ցավը»,- հավելեց նա։

Ներսիսյանի խոսքով՝ այս ամենը սկսվեց դեռեւս 2018թ. մարտ ամսից, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց իշխանափոխություն անել: «Երբ հետահայաց նայում եմ նրա նախկին ծրագրերին, մասնավորապես՝ Տավուշի Աչաջուրի ծննդատունը փակելուն, ամեն ինչ պլանավորել էր։ Թուրքերի գծով ո՞ր հղին է գնալու ծննդատուն։ Քիչ-քիչ այդ համայնքն էլ է դատարկվելու։ Այս ամենը մեծ ծրագիր էր, որը սկսեցին իրագործել դեռեւս 2018-ից։ Նրա քարոզարշավի ժամանակ սկսվեց Հայաստանի եւ Արցախի կազմաքանդումը։ Հենց այդ ժամանակ ազգը տարանջատվեց՝ սեւեր-սպիտակներ, հայաստանցիներ-արցախցիներ, հենց այդ ժամանակ սկսվեց հաղթանակած հերոսներին ոչնչացնելու ծրագիրը՝ ձերբակալությունները։ Նրան պետք էին անհայրենիք «հերոսներ», որոնք կկարողանային հայրենիք դավաճանել ու վաճառել»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով Փաշինյանի ստեղծած հերոսական կերպարներին, պատերազմի ժամանակ հերոսի կոչում ստացած հրամանատարներին՝ Ներսիսյանն ասաց՝ պատերազմի առաջին փուլում հերոսի կոչում ստացած զինվորականները փախած, հետ եկած, երկիրը վաճառած հրամանատարներն են։ Ըստ նրա՝ հենց այս կերպարներով էլ Փաշինյանը ստեղծեց հերոսներ, եւ իրեն պետք էին այդպիսի հերոսներ։

ՀՀ երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, ամբողջ գեներալիտետը, Ներսիսյանի խոսքով, այդ ժամանակ Արցախում էին, եւ Փաշինյանը թույլ չէր տալիս մոտիկ գնալ, քանի որ ինքն իր համար ստեղծել էր մի խմբավորում, բանդա, որոնց հռչակել էր հերոս եւ որոնց միջոցով պետք է կատարեր այս ծրագրերը։

Ըստ Ներսիսյանի՝ համաշխարհաին պատմության մեջ չկա դեպք, երբ պատերազմը դեռ ընթանում է, ընթացքում տալիս են հերոսի կոչումներ, հատկապես, երբ գիտեն, որ նահանջի հրաման է իջեցվում, կորցնում են հողերը, պարտված երկիր են դառնում։ Նա հիշեց նաեւ իշխանափոխության ժամանակ Փաշինյանի տված սուտ խոստումները․ «Նա ժողովրդին սնում էր՝ Սաշիկի 50-50-ը կվերանա, արագաչափերը, հարուստների տները կվերցնենք, Մոնումենտի հարուստների տները կվաճառենք եւ այլն»։

Ներսիսյանը հանգամանալից ներկայացրեց, թե առ այսօր Նիկոլ Փաշինյանը որքան գումար է տարել Հայաստանի Հանրապետությունից: «Սկսենք 8 միլիարդ արժողությամբ Սոթքից, որ նվիրեց ադրբեջանցուն, 34 ՀԷԿ, այն գումարները, որ վատնվեցին Սու-30 կործանիչների վրա, որն ուղղակի ծիտիկ էր, եւ որի վրա պետք էր պարզապես սելֆի անել։, «Օսա-ԱԿՄ»-ների գումարները, ամբողջ Արցախի հողերը, «Կատարո» գինու գործարանը, երկու անգամ շքեղ վերանորոգեց կառավարական առանձնատունը, տարին 40 հազար դոլար տալիս է կնոջ վարսահարդարին, շքեղ մեքենաները, որ գնեց նաեւ իր երեխաների համար, այն պարագայում, երբ ասում էր՝ ինչո՞ւ պետք է պետական աշխատողները գնան ծառայողական մեքենաներով։ Հիմա ինքն ու իր թիմը նույնիսկ թիկնազորով են վախենում շրջել»,- շեշտեց Նունե Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան