|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակը» գրում է. «Ելք» խմբակցությունում կարծես համաձայնություն են եկել խմբակցության ղեկավարի շուրջ և աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն:
«Ելք»-ում տևական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավար պետք է«ՔՊ»-ից լինի:
Բացի այդ, ,կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել և կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը:
Նախնական տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի Լենա Նազարյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: