Հիշեցնենք, որ հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում։ Նոր սարքավորումների պարագաները, սակայն, չեն ձգում անգամ 2-3 ամիս, մինչդեռ նախկինում գերմանականներն առնվազն 1 տարի դիմանում էին։ Փորձեցինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզել՝ ինչո՞ւ նորից չեն վերադառնում նախկին չափորոշիչներին, երբ ԲԿ-ներում դժգոհություններ կան, եւ այդ մասին մեզ պարբերաբար ահազանգում են։ Սակայն նախարարը բուն խնդրից խոսելու փոխարեն անպատասխանատու հայտարարություն արեց, թե ոչ մեկն էլ չի ահազանգում։ Կրկնեցինք հարցը, ասաց․ «Ես, ճիշտն ասած, չեմ կարող տիրապետել հազարավոր բժշկական սարքավորումների չափորոշիչներին, դրանք արվում են գնումների մասին օրենքի համաձայն, պարբերաբար ստուգվում են վերստուգիչ մարմինների կողմից, եւ եթե խախտումներ հայտնաբերվեին, մենք կարձագանքեինք»։ Բայց նախկին չափորոշիչները չեն գործում, չէ՞, մինչդեռ այդ փոփոխության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել եւ քննվում է։ «Ես պատասխանեցի, որ չեմ կարող տիրապետել հազարավոր սարքավորումների չափորոշիչներին»։
Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |