|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նախարարի հայտարարություններից և հաղորդագրություններից չես տարբերում՝ սա նախարարի բառապաշա՞ր է, թե՞ փողոցային պատանու: Այս լկտիությունը, որ տիրում է սոցիալական ցանցերում, հայհոյանքներն ու մեղադրանքները, որոնք հնչում են ուսանողների հասցեին, սանձազերծել է Արայիկ Հարությունյանը: Երեկ էլ բազմաթիվ քաղաքացիներին և ուսանողների մասին հայտարարեց, որ իբրև թե անդաստիարակ են. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող հանրահավաքի մասնակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Պարո՛ն Հարությունյան, անդաստիարակը դո՛ւ ես, ա՛յ... չեմ ուզում ասել, թե ինչ, որովհետև կարող եք դրանից հաճույք ստանալ՝ հաշվի առնելով այլ սեռական կողմնորոշում ունեցող անհատների հետ Ձեր ունեցած հարաբերությունները: Չեմ ուզում այլ որակումներ տալ և իջնել Ձեր մակարդակին, ա՛յ... չեմ ասում, թե ինչ»,– նշեց ցուցարարը: