Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրաքի ոստիկանությունը Բաղդադում բողոքավորներին ցրելու նպատակով մարտական փամփուշտներ Է կիրառել, ինչի հետևանքով զոհվել Է չորս մարդ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters-ը՝ ոստիկանության եւ առողջապահության ոլորտի իր աղբյուրներին հղումով:
Այլ մանրամասեր դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իրաքում հոկտեմբերի սկզբից շարունակվում են բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի դեմ: Մարդիկ Բաղդադում, ինչպես նաև հարավային ու հյուսիսային նահանգներում պահանջում են կառավարության հրաժարականը:
Խաղաղ մեկնարկով հանրահավաքներն արագ տեմպերով վերաճել են ոստիկանների և զինծառայողների հետ բախումների: Անկարգությունների մեկ ամսվա ընթացքում երկրում զոհվել Է ավելի քան 250 մարդ, տուժել՝ ավելի քան 11 հազարը: