կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 16:31
Առանց Կատեգորիա

Վահագն Վարագյանը ռեկտորի ԺՊ–ին առաջարկել է կազմակերպել փերֆորմանս՝ «Թավշյա հեղափոխականների ներխուժումը համալսարան» վերնագրով

Վահագն Վարագյանը ռեկտորի ԺՊ–ին առաջարկել է կազմակերպել փերֆորմանս՝ «Թավշյա հեղափոխականների ներխուժումը համալսարան» վերնագրով

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»,– նշել է Վահագն Վարագյանը ու գրառմանը կից ներկայացրել Գեղամ Գևորգյանին հասցեագրված դիմումի լուսանկարը, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Գևորգյան,

Հաշվի աոնելով, որոշ համալսարանականների մեծ դերակատարումը «թավշյա հեղափոխության» իրականացման գործում և ելնելով այն հանգամանքից, որ Լ. Ղարիբջանյանի անվ.  ԵՊՀ պատմության թանգարանում ներկայացված են վերջին 100-ամյա մեր պատմության տարբեր էջեր, առաջարկում եմ ԵՊՀ պատմության թանգարանում ստեղծել «թավշյա հեղափոխության» անկյուն: Վստահ եմ, որ նման անկյունը լավագույնս կարող է ուսուցանել ապագա սերունդներին, թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ:

Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի («թավշյա հեղափոխության» օրերին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս) անուրանալի դերակատարությունը «թավշյա հեղափոխության» իրականացման ողջ ընթացքում որպես առաջին խորհրդանշական ցուցանմուշ առաջարկում եմ ներկայացնել Ա. Հարությունյանի հայտնի ձեռնափայտը: Այս իրողությունը խթան կհանդիսանա, որ հետագայում անկյունը համալրվի այլ ցուցանմուշներով :

Առաջարկում եմ հանձնարարել ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենին նախապատրաստել անկյունի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև նախապատրաստել Ա. Հարությունյանին հասցեագրված համապատասխան գրության նախագիծ՝ ձեռնափայտը ԵՊՀ պատմության թանգարանին նվիրաբերելու մասին:

Կարծում եմ, որ թանգարանի անկյունի բացման հանդիսավոր արարողությունը նպատակահարմար է կազմակերպել 2020թ. ապրիլի 13-ին՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդների կողմից ԵՊՀ բնականոն աշխատանքները խոչընդոտելու օրը, որի համար առաջարկում եմ հանձնարարել ԵՊՀ մշակույթի կենտրոնին նախապատրաստել համապատասխան թատերական փերֆորմաևս «Թավշյա հեղափոխականների ներխուժումը համալսարան» վերնագրով»: