|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Որպես «Փոքրամասնությունների իրավունքներին արդիական հայացք» անվամբ նախագծի վերջնական արդյունք՝ հրատարակվել է Օհաննես Քըլըչդաղըի հեղինակած զեկույցը, որ կոչվում է «Նեղ շապիկ․ Թուրքիայում հայկական հաստատությունների խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ»։
Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հայտնում է պոլսահայկական «Ակօս» երկլեզու շաբաթաթերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն զեկույցում ներկայացված են Կոստոնդնուպոլսի հայոց դպրոցներում, հայկական հաստատություններում ու Հայոց պատրիարքարանում առաջացած խնդիրները և դրանց լուծման առաջարկներ։ Զեկույցը հիմնված է հայկական հաստատությունների ղեկավարների և իրավասուների, ինչպես նաև՝ գիտնականների, իրավաբանների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների վրա։
Զեկույցի անգլերեն թարգմանությունը կհրապարակվի ապրիլ ամսին։
https://www.agos.com.tr/tr/yazi/28327/turkiye-de-ermeni-kurumlarinin-sorunlari-raporu-yayinlandi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net