Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ 2018-ի բյուջեի նախագծով ՀՀ ԱԻՆ-ին տրամադրվել է 11 մլրդ 12 մլն 546 հազար դրամ, ինչը 2017-ի հատկացումներից քիչ է 185 մլն 742 հազար դրամով: Նա ընդգծեց, որ բյուջետային կրճատումները կատարվել են ՊՈԱԿ-ների բյուջետային ծրագրերից, որպեսզի փրկարար ծառայության ծախսերը, 2017-ի համեմատ, անփոփոխ մնան։
Նախարարը նշեց, որ 2017-ին նախարարության գերակայություններից է եղել և 2018-ին շարունակելու է մնալ սահմանամերձ համայնքներում բնակչության հատուկ կարևոր օբյեկտների պաշտպանությունը, որի նպատակով 10 համայնքներում կազմակերպվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի հենակետեր, դրանք կահավորվել են բյուջեից հատկացված միջոցների տնտեսման հաշվին, իսկ աշխատուժն ապահովվել է կենտրոնական ապարատի հաստիքների կրճատման և այդ հենակետեր տեղափոխելու միջոցով:«Նշված հենակետերը հաստիքներով ապահովելու համար կենտրոնական ապարատից տեղափոխվել է 250 հաստիք» - նշեց նախարարը։
Տոնոյանը նշեց, որ 2018-ին նախատեսվում է հենակետեր ստեղծել ևս 12 սահմանային համայնքներում՝ ներքին հնարավորություններ օգտագործելու և կենտրոնական ապարատն օպտիմալացնելու միջոցով։