Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դեռևս հոկտեմբերի 11-ին էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով՝ e-request.am կայքով, yerkir.am-ի թղթակիցը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն։ Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Աղաջանյանին և պատասխանի տրամադրման վերջնաժամկետ էր նշվել սույն թվականի հոկտեմբերի 17-ը։ Պատասխանը տրամադրելու վերջնաժամկետի նախորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում մուտք է արվել պատասխանի ամսաթիվն ու համարն այն դեպքում, երբ հարցման պատասխանը դեռևս պատրաստ չէ։
Նախարարությունում ակնհայտ փաստաթղթային կեղծիքներ են արվում: Պատասխանը ոչ միայն առցանց հնարավոր չէ դիտել, այլև չի ուղարկվել հասցեատիրոջը՝ yerkir.am-ի թղթակցին։ Մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, որոնք ձայնագրվում են հենց առողջապահության նախարարության կողմից, Արմինե Աղաջանյանն ամեն օր խոստանում է, պատասխանը պատրաստ լինելու դեպքում, այն ուղարկել, և այսպես՝ մինչ օրս։ Իսկ մեր հարցին, թե ինչու է e-request.am կայքում հրապարակված դեռևս ոչ պատրաստ պատասխանի համարն ու ամսաթիվը, Արմինե Աղաջանյանը պատասխանում է անհեթեթ պատճառաբանություններով. մի օր ասում է՝ քարտուղարությունից է պետք ճշտել, մի օր՝ դա այդ պատասխանի համարը չէ:
Առողջապահության նախարարությանը պարզապես հիշեցնենք՝ բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումներից, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով պատժամիջոցներ են սահմանված նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Նարա Մարտիրոսյան