|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.88 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.4354 |
| GBP | ⚊ | £ 494.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
«Փաշինյանի անվերապահ աջակցության դառը հետևանքները
Քանի դեռ վարչապետ Փաշինյանը հարցնում է, թե ինչո՞ւ է Հայաստանը Doing Business վարկանիշային աղյուսակում նահանջել 6 հորիզոնականով, ես նայում եմ զեկույցը և բարկությամբ հիշում ահազանգերս առ այն, որ շինթույլտվությունների ուշացումը հաշվարկվելու է այս շրջանակներում և բացասաբար ազդելու ՀՀ վարկանիշի վրա:
ԱՅՍՊԵՍ, ստորև բերված պատկերներում կարող եք տեսնել, թե այս տարվա զեկույցում ինչպես է Հայաստանը գահավիժել շինարարական թույլտվությունների տրման հարցում, ինչը ի թիվս այլ գործոնների իր էական ազդեցությունն է ունեցել վարկանիշի վրա: Նշեմ, որ այս ցուցանիշը Հայաստանում չափվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունների վրա:
2018թ. (2017)- 89 միավոր
2019թ. (2018)- 98 միավոր
2020թ. (2019)- 62 միավոր
Պարոն Փաշինյան շարունակեք Մարությանին համարել արդյունավետ կառավարիչ, շարունակեք հովանավորել իր ձախողումները և կրե՛ք դրանց հետևանքները:



