|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արել եմ՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եմ արել»,-ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ շատ բարի տրամադրված է զրույցի եկել: Պնդեց, որ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, հետո միայն հայտարարություն արել. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի: Իհարկե, տեսել եմ»:
Այլ մանրամասներ Արա Բաբլոյանը նախընտրեց չասել: Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ նախաքննության փուլում են, հետեւաբար՝ նախաքննական գաղտնիքի խնդիր կա: