|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ռուսական կողմը պատասխանել է ամերիկացի գործընկերների` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի վերաբերյալ բոլոր հարցերին. տեղեկացնում է ТАСС-ը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսել Վաշինգտոնի հետ համաձայնագրի կատարման վերաբերյալ: Ըստ Ռյաբկովի` ռուսական կողմը շահագրգռված է, որ թեմայի քննարկումը շարունակվի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ՌԴ-ին մեղադրել է համաձայնագրի չկատարման մեջ` սպառնալով, որ երկիրը դուրս կգա դրանից: