Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամբողջ հայ համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ:
Համացանցային հայկական ամբողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին՝ Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը:
Չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Խնդիրն այդ չէր, այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարներն ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որ դրանք համաձայնեին Հայաստան թռչել:
Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ.՝ Սերժի ժամանակ, Ryanair-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի, չենք գա: Հստակ ու պարզ:
Ryanair-ի ու «Վիզէյր»-ի հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկից շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ Ryanair-ը չէր գալիս: Առանց բյուջետային փողերի՝ Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող:
Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից մոտավորապես 5 միլիոն դոլար տարեկան հատկացրին օդանավակայանային վճարների փախհատուցման համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց թռչել:
Տաթևիկը պարզապես թռել է Եվրոպա ու նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Դրա համար էլ կարծում եմ, որ այս ավիաընկերությունների՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկի վաստակը չկա: Սա անձնապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և դրանք բյուջետային փողեր են»: