կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-15 10:11
Քաղաքական

«Գազպրոմ»-ը մտահոգված է Հայաստանում իրանական գազի մուտքով. «ՀԺ»

«Գազպրոմ»-ը  մտահոգված է Հայաստանում իրանական գազի մուտքով. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել Է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։

 Խնդիրն այն է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում և այդ ընթացքում Հայաստանը օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը։ Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող Է բավարարել ավելի քան երկու ամիս, և Իրանից գազի մատակարարման կարիք չկա։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել և ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար։ Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է և տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր Է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու և ՀՀ-ի կախվածությանը ռուսական գազից խորացնելու համար։ Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը կարող Է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։