Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում: Մեր տեղեկություններով` Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել:
Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարեւրագույն վկան լքել երկիրը: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, եւ հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերդառնա ՀՀ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։