| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապագա աշխարհակարգն սկսում է ուրվագծվել: Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան:Չինաստանի ու Ռուսաստանի դեկլարացիան, ըստ էության, դրա մասին է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիոլյանը.
«Նոր երկբևեռ աշխարհակարգն, ի տարբերություն անցյալի, զուրկ է գաղափարախոսություններից՝ չկա գաղափարախոսական պայքար, չկան քաղաքակրթական պլատֆորմներ նրանց հիմքում, այլ «մաքուր» շահերի վրա է հիմնված: Այսպիսով, Արևմուտք և Արևելք հասկացությունները, բևեռների իմաստով, խիստ հարաբերական անվանումներ են:
Չկա նաև միանշանակ սահմանային ուրվագիծ՝ ակնհայտ չէ, որ ողջ Եվրոպան ԱՄՆ տիրապատության տակ կմնա, նույնը կարելի է ասել Եվրասիայի մասին, այդ երկրներն էլ միանշանակ Չինաստանի ու Ռուսաստանի տիրապետության տակ չեն հայտնվի:
Նոր աշխարհակարգն շախմատի տախտակի տեսք է կարող ունենալ՝ սև, սպիտակ, չմիավորվածներ, տատանվողներ և այլն»,-գրել է նա: