Տեղեկացրեցինք, որ Էրդողանի կուսակից Գյուքչեն Օզդողան Էնչը մեջլիսում ծեծի է ենթարկել մի քանի կին պատգամավորների, ովքեր ներկա պահին գտնվում են հիվանդանոցում: Նշենք, որ ծեծկռտուքի ընթացքում դուրս էր ընկել ընդդիմադիր կին պատգամավորի պրոթեզը:
Ըստ Demokrathaber-ի՝ Էնչը, չընդունելով իր հասցեին քննադատությունները, հայտարարել է, որ ինքն է պատրաստվում բողոքի հայց ներկայացնել: Նա պնդել է, որ ինքը ենթարկվել է բռնության՝ ստանալով տարբեր վնասվածքներ: