կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 15:22
Մշակույթ

Օրբելյանը դատական հայց կներկայացնի Նազենի Ղարիբյանի դեմ

Օրբելյանը դատական հայց կներկայացնի Նազենի Ղարիբյանի դեմ

Ակնհայտորեն, երկրում յուրաքանչյուր գրասենյակ իր ձևով է աշխատում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ «Արտավազդ» մրցանակը ստանալուց հետո իրեն ազատում են պաշտոնից, ասաց Կոսնտանտին Օրբելյանը:

 «Հնարավոր է՝ Նազենի Ղարիբյանը տեղյակ չէ, որ մենք ստացել ենք մրցանակը: Դա զարմանալի չէ:  Ընդհանրապես, սա ինձ համար շատ հետաքրքիր է: Այն, ինչ մենք արել ենք անցած 1.5 տարվա ընթացքում, չլսված բան է յուրաքանչյուր թատրոնի համար` զրոյից հյուրախաղեր սկսել, վերսկսել Մեծ թատրոնից բերված ներկայացումը, որն արժանացավ մրցանակի: Եթե ես չգնեի այդ ներկայացումը, չէինք ունենա նաև այդ մրցանակը»,- ասաց նա:

Իսկ թե արդյո՞ք անձնական միջոցներ են ծախսվել ներկայացման բեմադրության  վրա, Օրբելյանը պարզաբանեց, որ պետական միջոցներ չի ծախսում, նաև հավելեց. «Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես ոչ լեգիտիմ կերպով եմ նշանակվել այդ պաշտոնին: Նա մտածում է, որ պետությունը սխալ էր և իրավունք չի ունեցել ինձ նշանակելու: Դա նրա անձնական կարծիքն է»: 

Ինչ վերաբերում է ներկայացումների հետ կապված հարցերին՝ Օրբելյանը կարծում է, որ  այսուհետ Նազենի Ղարիբյանը պետք է դրանք լուծի:

Հարցին՝ կշարունակի՞ զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, նա վստահեցրեց, որ միշտ այստեղ է:

Օրբելյանը նաև կատակեց, որ Ղարիբյանն ուղղակի չի հավանում իրեն, և տեղեկացրեց, որ մտադիր է դատարան դիմել, քանի որ  Ղարիբյանի եզրահանգումներն անօրինական են: