| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Չիկագոյի Նորթ Ուաբբաս պողոտայի Քոննորս այգին շարունակում է «հայկականացվել». գրում է mirrorspectator.com-ը:
Չիկագոյում, ՀՀ հյուպատոսության հովանավորությամբ, «Բիզնես-Հայաստան» ծրագրի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի աջակցությամբ, դեռևս անցյալ տարի այգում տեղադրվել էին Հայաստանում պատրաստված նստարաններ՝ «Չիկագո-Երևան» գրությամբ: Դրանք նույն տեսք ունեն, ինչ Երևանում և Արցախում տեղադրվածները:
Օրերս նոր ծրագիր է գործարկվել. տեղադրվել են ցուցանակներ, որոնք հուշում են Չիկագոյից տարբեր քաղաքների հեռավորությունները: Այս ցուցանակների շարքում Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի կողքին կարելի է տեսնել նաև Երևանի ցուցանակը (6060 մղոն):
Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, խոսելով գաղափարի մասին, մանրամասնել է, որ սա շարունակությունն է այն գործի, որ իրենք սկսել են նստարանների տեղադրմամբ: «Սրանով մենք ցույց ենք տալիս մարդկանց, որ աշխարհը շատ փոքր է, և խրախուսում ենք նրանց այցելել Հայաստան»,- հավելել է նա:
Ի դեպ, այգին հայտնի է նաև հնագույն թեյերից մեկի՝ «Արգո» թեյի խանութով: Այն բացվել է դեռևս 2003-ին հայ և ամերիկացի երկու գործարարների կողմից: Որոշ ժամանակ անց այն հայտնի է դարձել «Starbucks of teas» (թեյերի սթարբաքս) անունով: