Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Շարունակվում է սկանդալը բանտարկյալների ցուցակի շուրջ, որոնց ներում է շնորհել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Դատախազությունը հարցաքննության է կանչել նախագահի խորհրդարանական քարտուղարին, գրում է JAM News-ը:
Վրաստանում շարունակվում է բանտարկյալների ցուցակի շուրջ սկանդալը, որոնց ներում է շնորհել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Դատախազություն հարցաքննության է կանչվել Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Դմիտրի Գաբունիան։
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 28-ին՝ սուրբ Աստվածածնի օրը, Զուրաբիշվիլին, իր սահմանադրաան իրավունքի համաձայն, ներում է շնորհել 34 բանտարկյալի։
Ներման ենթակա անձանց ցուցակը գաղտնի էր, սակայն լրագրողները սկզբից պարզել են, որ դրանում ներառված է երկու բանտարկյալ, որոնք պատիժ էին կրում ծանրացուցիչ հանգամանքներով սպանության համար, իսկ հետագայում պարզվել է նաև երրորդ նման դեպքը։
Նրանցից մեկը՝ Ռամազ Դևաձեն, դատապարտվել էր 22-ամյա ոստիկանի սպանության համար, ինչը տեղի է ունեցել Բաթումի գիշերային ակումբում 2014թ-ին։
Երկրորդը՝ Ալսան Բեժանիձեն, դատապարտվել էր 18-ամյա ուսանողի սպանության համար 12 տարի առաջ։ Բեժանաձեին հաջողվել էր ձերբակալել միայն 2016թ-ին։ Այդ բոլոր տարիներին նա թաքնվում էր արդարադատությունից։
Երրորդ ներվածը՝ Զուրաբ Նադիրաձեն, դատապարտվել էր 1994թ-ին Թբիլիսիում կռվի ժամանակ կատարած սպանության համար։ Մինչև 2017թ-ը Նադիրաձեն նույնպես թաքնվում էր արդարադատությունից։
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այս երեք դեպքերի մասին, Վրաստանի նախագահը հայտնվել է քննադատության տարափի տակ։ Ընդ որում, Զուրաբիշվիլիին քննադատում են ոչ միայն ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, այլև իշխանությունների ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության համար դատապարտվածներին նախագահ Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհելու փաստի առթիվ։ Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ հետաքննություն է սկսվել ներման գործընթացում ծառայողական լիազորությունների հնարավոր չարաշահման փաստի առթիվ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: