|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հանգեցրած ցիկլոնն արդեն չեզոքացել է և կորցրել իր հզորությունը: «Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղն արդեն հանդարտվել է, ցիկլոնը կորցրել է իր հզորությունը»,- ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է այդ ցիկլոնը սպառնալ Հայաստանին և հանգեցնել հեղեղումների, Սուրենյանը պատասխանեց. «Ոչ, այդ ցիկլոնը Հայաստանին սպառնալ չի կարող: Թեև Հայաստանում առաջիկայում սպասվում են անձրևներ, սակայն դրանք նորմայի սահմաններում են և որևէ վտանգ չեն պարունակում»: