|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սպառնացել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական հեղաշրջում է սպասում, եթե նա հրաժարվի ընդունել ընտրություններում իր պարտությունը. քաղաքական գործիչի նման խոսքերը մեջբերել է CNN-ը:
Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրել է Բայդենին, թե երբևէ մտածե՞լ է այն մասին, թե ինչ կլինի, եթե Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, բայց հրաժարվի ճանաչել դրանց արդյունքները և լքել պաշտոնը: Ի պատասխան նախկին փոխնախագահն ասել է՝ այդ դեպքում զինված ուժերը կօգնեն Թրամփին ազատել Սպիտակ տունը:
«Ես ձեզ խոստանում եմ, ես միանգամայն համոզված եմ, որ նրանք շատ արագ դուրս կհրավիրեն նրան Սպիտակ տնից»,- նշել է Բայդենն ու հավելել՝ ԱՄՆ զինված ուժերում շատերն են դեմ Միացյալ Նահանգները ռազմատենչ պետության վերածելու ներկայիս նախագահի փորձերին, և հայտարարել է, որ հպարտ է զինվորականներով, որոնք վերջերս քննադատության են ենթարկել Թրամփին: