|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմանդինեժադին 6 ամիս բանտարկություն է սպառնում նախագահի թեկնածուների գրանցման ժամանակ օրենսդրությունը խախտելու համար: Նախատեսված է նաեւ այլընտրանքային պատիժ` մտրակի 74 հարված:
Բանն այն է, որ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես է Ահմադինեժադը ուղեկցում իր համախոսին եւ հավանական փոխարինողին: Իսկ ըստ օրենքի` արգելվում է նախագահի աջակցությունը պետության ցանկացած բարձր պաշտոնի հավակնող թեկնածուի. գրում է The Telegraph-ը: Երբ կլինի դատը, թերթը չի նշում:
Իրանի կառավարության մամուլի խոսնակ Գոլյամհոսեյն Էլհամը կասկածում է, որ նախագահին մտրակահարություն է սպառնում: Ըստ նրա` նախագահը թեկնածուին ուղեկցել է որպես մասնավոր դեմք, այլ ոչ թե որպես պետության առաջնորդ, առավել եւս, որ ընտրական արշավը պաշտոնապես դեռ չի սկսվել: