կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 15:06
Քաղաքական

ԱՄՆ դեսպանին խնդրում եմ ուսումնասիրել ոստիկանների վերջին գործողությունները․ Արամ Վարդեւանյան

Էդ ո՞նց է ստացվում՝ մեր երիտասարդ ընկերներին տեղում ձերբակալում են, կալանքի միջնորդություններ, բայց իշխանական քարոզիչների նկատմամբ զրո գործողություն, չի կարելի այդպես ծաղրել իրավունքը, արդարությունը։ Սա չի կարող մնալ այսպես։ Այս մասին «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

«Առիթից օգտվելով՝ դիմում եմ ԱՄՆ դեսպանին, որ ուսումնասիրի այն տեսանյութերը, թե ոստիկաններն ինչպիսի գործողություններ են իրականացրել վերջին օրերին։ Դրանից մենք ավելի ենք ուժեղացել, բայց երևույթը պետք է դատապարտվի»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։