|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆն աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում: Նա նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ: Հիմնադրամը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում` միտված սոցիալական ծրագրերի և ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը:
Ջորկաեֆը հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթակիրների և 1998 ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։