կարևոր
2158 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-05 14:40
Քաղաքական

Անամոթության ուրվականն է տիրել մեզ․ Էդուարդ Շարմազանով

Անամոթության ուրվականն է տիրել մեզ․ Էդուարդ Շարմազանով

Անամոթության ուրվականն է տիրել մեզ…։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դժոխքը պարտվելը չէ, դժոխքը՝ թուրքի կամակատարների ու Արցախն ադրբեջանցիներին հանձնողների հետ նույն օդը շնչելն է։

Մենք ե՞րբ այսքան անթասիբ ու աներես դարձանք։

Պետության հերն անիծողները պետականությունից են խոսում։

Տգետները՝ կրթությունից։

Դավաճանները՝ ինքնիշխանությունից։

Աղվեսները՝ պարկեշտությունից։

Նապաստակները՝ արիությունից։

Լուզերները՝ հաղթանակներից։

Բռնակալները ՝ ժողովրդավարությունից։

Կոշիկ լպստողները՝ տղամարդկությունից։

Վեցնոցներն ու դենչիկները՝ արժանապատվությունից։

Մահաբերները՝ խաղաղությունից։

Սատանայի ծառաներն էլ՝ Աստծուց։

Ու այս համատարած կեղծիքի մեջ էլ գոյատեւում ենք…գետինը մտնեինք,ավելի լավ էր»։