|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սեպտեմբերի 4-6-ը, 76 մեղադրյալի մասնակցությամբ, կընթանա պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 95-րդ դատական նիստը:
Պոլսահայ համայնքի ներկայացուցիչներն ու Դինքի ընկերները, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հավաքվել էին դատարանի առջև:
ԹԱՄԺ հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է նիստին: «Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել: Որպես Հրանտի ընկերներ՝ դատական գործի 95-րդ նիստում էլ ենք արդարություն փնտրում: Սպանության մեջ պատասխանատու հասարակական պաշտոնյաները դեռևս չեն դատապարտվում: Քանի դեռ պետության մեջ «Սպանի՛ր» հրաման տվողները չեն պատժվել, սպանությունները շարունակվելու են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: