|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, արդեն 4 ժամ է, ինչ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո: Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դատախազության ներկայացրած առարկությունների փուլը, ինչպես նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունն արդեն ավարտվել է:
ՀՀ երկրորդ նախագահին առաջադրվել է 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: