կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 12:32
Առանց Կատեգորիա

Մեր վերջնական նպատակը Հայաստանի եւ Արցախի միավորումն է. Իշխան Սաղաթելյան

Մեր վերջնական նպատակը Հայաստանի եւ Արցախի միավորումն է. Իշխան Սաղաթելյան

«Այն, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դա հայտնի ա։ Եվ մենք այդտեղ վերապահում չունենք։ Այո, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք կիսում ենք այդ տեսակետը»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Այդ հարցում հակառակ կարծիքի վերաբերյալ էլ ասաց, թե վերջնական նպատակը Արցախի եւ Հայաստանի միավորումն է․ «Ինչի՞, Հայաստանում կամ Արցախում այլ կարծիք կա՞, որ Հայաստանն ու Արցախը նույնն են, այդ առումով ես հասկանում եմ այն վտանգները, որ կարող են ի հայտ գալ։ Դա նոր բան չէ հայ իրականության մեջ, այս առումով մենք հարց չունենք։ Իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի եւ Արցախի միավորումն է»։

Խոսելով այն կարծիքի մասին, թե հակասության կա Փաշինյանի ասածների մեջ, մի դեպքում ասում է, որ ինքը Արցախի անունից չի կարող բանակցել, մյուս կողմից, որ Արցախը Հայաստան է, պատասխանեց․ «Փաշինյանի բոլոր ելույթների մեջ հակասություններ կան, հիմա, եթե խորանանք դրա մեջ, բազմաթիվ են իր ելույթների հակասությունները։ Շատ կարեւոր է հասկանանք՝ արդյոք իր կիրակի օրվա «լայվը», երբ ասում էր կատաստրոֆիկ ժառանգություն են ստացել ու հիմա ասում է՝ 50 տարի է պետք վերականգնել էս ամեն ինչը։ Իրատեսական չէ, երբ առօրյա խնդիրները չես կարողանում լուծել եւ խոսում ես՝ 50 տարի հետո ինչ է լինելու։ Նախ անմիջական հարցերը փորձիր լուծել, նոր խոսիր 50 տարի հետո։ Ընդհանրապես լավ է, երբ պետությունն ունի տեսլական, բայց դա հույս չի ներշնչում, որովհետեւ իրենք իրենց առաջ դրած տարրական խնդիրները չեն կարողանում լուծել»։

Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի ընդհանուր ելույթին․ «Ինչ վերաբերում է բուն ելույթին՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ 50 տարի հետո, դա եւս լավ է, որ վարչապետն ունի իր տեսլականը՝ 50 տարի հետո ինչ է լինելու, բայց մենք ունենք առօրյա, հրատապ խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծված։ Երբ կառավարությունն իր առջեւ դրած տարրական խնդիրները չի կարողանում լուծել ու խոսում է՝ 50 տարի հետո ինչ է լինելու, դա մի քիչ անհասկանալի է եւ անտրամաբանական»։

Աննա Պապիկյան