|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռազմական դրությունն այսօր որևէ դրական բան մեր երկրին չի տալիս, ռազմական դրություն հաստատելու միակ նպատակը այս չարիքի իշխանությունը պահպանելն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Գործիչը ընդգծել է՝ որ ռազմական դրությունը պահպանվում է իշխանությունն ամրապնդելու և ապօրինություններ իրականացնելու համար։
«Ռազմական դրության անհրաժեշտություն և հիմնավորում բացարձակ չկա, դրա միակ նպատակը այս դավաճանական իշխանության ամրապնդումն է»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, իրենք ռազմական դրությունը չեղարկելու ուղղությամբ ի ՞նչ քայլեր են ձեռնարկում, Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Ռազմական դրության չեղարկումը քաղաքական որոշում է, որի կայացնողը գիտեք՝ ով է: Ես կարծում եմ, որ խորհրդարանական խմբակցությունները այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն, այդ թվում նաև մենք, որ հասարակությանը ավելի մատչելի բացատրենք՝ դա այս իշխանությունը օգտագործում է իր անձնական շահերի համար, մեր երկրի ու ժողովրդի շահերի հետ բացարձակ կապ չունի»,-մեզ հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։