|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 3-ին Սարդարապատի հուշահամալիրում N զորամասի նորակոչիկները տվեցին իրենց զինվորական երդումը:
Արարողությանը իրենց ներկայությունն էին բերում զորամասի հոգևոր սպասավորները, սպաներ և զինվորականներ, զինվորների ընտանիքները ու հարազատները:
Ի թիվս բազմաթիվ բարեմաղթանքների, որոնք ուղղված էին երդվյալ զինծառայողներին, իր օրհնության խոսքը և բարեմաղթանքները ներկաներին փոխանցեց զորամասի ավագ գնդերեց Արժանապատիվ Տեր Արիս քահանա Խաչատրյանը: Բաշխելով իր օրհնությունը և բարեմաղթանքները զինծառայողներին՝ Արժանապատիվ Տեր Հայրը նշեց. «Սիրելի զինվորներ այսօր դուք ձեր երդումով ևս մեկ անգամ ամրագրեցիք այն ճշմարտությունը, որ պահապանն ու պաշտպանն եք մի ժողովրդի, որն իր մեջ բյուրեղացնում է դարավոր պատմություն. Պատմություն փառքի և հաճախ նահանջի: Սակայն այսօր մեզանից է կախված, թե մեր ապագան ինչպիսի ներկայի ու պատմության կվերածվի: Սիրելիներ ուստի մաղթանքս է որպեսզի այս պահին ձեր կողմից տրված երդումը դառնա զինվորական ծառայության հավատամք»:
Տեր Հայրը, անդրադառնալով ազգի, հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին, պատգամեց սպառազինվել համբերատարությամբ և մտքի ու մարմնի տոկունությամբ՝ ամեն վայրկյան հայցելով Աստծո օգնականությունը, ապա նշեց. «Այս մարտահրավերների հաղթահարման առհավատչյան Հայոց բանակն է իր անկոտրում և հավատավոր զինվորներով ու սպաներով: Ուստի շատ կարևոր է, որ Հայոց բանակի յուրաքանչյուր օղակ համակվի աստվածային ներդաշնակությամբ՝ դառնալով ամբողջական շղթայի ներդաշնակ մասնիներից հերթականը»: