Փոխարժեքներ
06 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վրաստանի նավթ ներմուծողների միության գործադիր տնօրեն Վախթանգ Իոբաշվիլին ասում է, թե Ադրբեջանը չի կարողանում վերազինել նավթարդյունաբերական գործարանները, ինչի հետևանքով առաջիկայում Վրաստանում դիզվառելիքի նորմերը բարձրացնելուց հետո հնարավոր է Ադրբեջանից այլևս չգնեն վառելիք, գրում է aliq.ge-ն:
«Ադրբեջանական վառելիքը միշտ ավելի մատչելի է, քան այլ երկրներից ներմուծած վառելիքը, սակայն Ադրբեջանը չի կարողանում հասցնել վերազինել գործարանները: Այդ պատճառով դիզվառելիքի նոր որակի ստանդարտները պետք է սկսեն գործել ոչ թե 2020, այլ 2021 թվականից»,- հայտարարել է Վախթանգ Իոբաշվիլին:
Վերջինս նաև հավելել է, որ եթե նոր ստանդարտներն ուժի մեջ մտնեն 2020 թվականից, ապա վրացական շուկայում Ադրբեջանին կփոխարինի Ռուսաստանը: