|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կարճատեւ աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական ուղերձը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի` հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները վճռական կարծիք են հայտնել, որ կողմերը շուտափույթ պետք է պատասխանատու որոշում կայացնեն: Սերժ Սարգսյանը խոստացել է մոտ ժամանակներս պատասխան տալ Դմիտրի Մեդվեդեւին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հանդիպումից հետո երկու արտգործնախարարները ճեպազրույց են անցկացրել լրագրողների հետ:
Հարցին, թե մոտ ապագայում հնարավո՞ր է առաջընթաց Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Մենք հենց այդ մտադրությամբ՝ դրական տրամադրվածությամբ մեկնեցինք Կազան: Իսկ թե որքան է մոտ ապագայում հնարավոր նման համաձայնեցումը, ես կարծում եմ` եթե Ադրբեջանը հետ վերցնի իր փոփոխությունները` այն 10 փոփոխությունը, որոնք նա առաջ քաշեց Կազանում, ապա նման առաջընթացը հնարավոր կլինի»: