կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-28 12:10
Հասարակություն

Վթարի հետևանքով մահացել է բժիշկ-ակադեմիկոս Նվեր Կիրակոսյանը

Վթարի հետևանքով մահացել է բժիշկ-ակադեմիկոս Նվեր Կիրակոսյանը

Հուլիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը ճանաչված ու սիրված բժիշկ էր, որը բազմաթիվ կյանքեր է փրկել։ Նա բժիշկ-ակադեմիկոս, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրենն էր։