Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Գևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է․
«Ոմանց, այդ թվում` ՀՀ վարչապետին ու նախագահին, անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի հանրային խորհուրդն ապաքաղաքական մարմին է և ստեղծված չէ այս կամ այն քաղաքական ուժին սատարելու կամ դեմ դուրս գալու համար:
Խորհրդի առաջնային նպատակներից մեկը պետք է լինի հասարակություն-իշխանություն-ընդդիմություն եռանկյունու հարաբերությունները կարգավորելը, առողջ երկխոսության հարթակ ու ներդաշնակություն ստեղծելը (հնարավորինս): Հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի ձևավորման ու ամրագրման գործում ևս մեծ անելիք ունի այս ինստիտուտը:
Ցավոք սրտի, ՀԽ-ն այսօր ո'չ միայն չի իրականացնում իր պարտավորությունները, այլև` գլխավորությամբ նախագահի, լծված է իշխանություններին ֆետիշացնելու գործընթացով` միաժամանակ ջանք ու եռանդ չխնայելով սևացնելու և հակադիր, թշնամական ճամբարների բաժանելու հասարակությանն ու քաղաքական մյուս ուժերին:
Խոսելով օրինականության, հանդուրժողականության ու քաղաքական էթիկայի մասին, խորհրդի նախագահը (իմա` ՀԽ-ն) բացահայտ կերպով թշնամանք է տարածում հանրության շրջանակներում, մի գործելաոճ, որը մեծ վտանգներ է պարունակում:
Այսիպով` Հայաստանի Հանրային խորհուրդն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում իրացնում է բարոյահոգեբանական այն արատավորը, ինչի վերացման ու չեզոքացման համար ստեղծված է կառույցը:
Այսքանից հետո պետք չէ գիշերները հաստափոր գրքեր կարդալ` հասկանալու համար, որ ՀԽ-ն կա'մ պետք է լուծարվի, կա'մ սկսի աշխատել ըստ էության: Այս պահին այն ավելի վնասում է, քան` օգնում:
Հ.Գ. Գիտեմ` ինչ է նշանակում ֆետիշ, չուղղե'ք ինձ, իրերը պետք է իրենց անուններով կոչվեն»: